Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Բացառությամբ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված հարկադիր կամ պարտադիր աշխատանքների` հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձևերը վարձատրվում են կանխիկ գումարով` ըստ դրույքաչափերի, որոնք չեն կարող ցածր լինել համանման աշխատանքների տեսակի համար կիրառվող դրույքաչափերից այն շրջանում, որտեղ տեղի են ունենում աշխատանքները, կամ որտեղ հավաքագրվում են աշխատողները. ընդ որում կիրառվում է ամենաբարձր դրույքաչափը:

2. Այն դեպքերում, երբ աշխատանքը կարգադրվում է վարչական պարտավորություններ կատարող առաջնորդների կողմից, նախորդ կետով նախատեսված պայմաններում աշխատավարձերի վճարումը կատարվում է հնարավորինս կարճ ժամկետներում:

3. Աշխատավարձերը վճարվում են յուրաքանչյուր աշխատողին անհատապես, այլ ոչ թե ցեղի առաջնորդին կամ որևէ այլ մարմնի:

4. Աշխատավարձ ստանալու նպատակով աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու վրա ծախսված օրերը համարվում են որպես աշխատած օրեր:

5. Սույն հոդվածը չի կարող արգելք հանդիսանալ, որ աշխատավարձի մի մասի փոխարեն աշխատողներին տրվի սովորական պարենամթերք` պայմանով, որ այդ պարենամթերքի արժեքն առնվազն համարժեք լինի այն գումարային արժեքին, որին պետք է փոխարինի: Սակայն աշխատավարձից պահումներ չեն կատարվի հարկի կամ հատուկ սննդի, հագուստի, աշխատանքի գործիքների կամ աշխատողներին հատկացված բնակարանի համար, որոնք նրանց տրամադրվում են միայն աշխատանքի հատուկ պայմաններում աշխատանքը շարունակելուն աջակցելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։