Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Արտադրական պատահարների և մասնագիտական հիվանդությունների փոխհատուցում և մահացած կամ աշխատունակությունը կորցրած աշխատողների խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցում նախատեսող օրենսդրությունը, որը գործում է կամ կգործի տվյալ տարածքում, հավասարապես կիրառվում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավված անձանց նկատմամբ այնպես, ինչպես կամավոր աշխատանքներում ներգրավված անձանց նկատմամբ:

2. Ամեն դեպքում աշխատողներին հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավող ցանկացած մարմնի վրա դրվում է աշխատողների ապրուստն ապահովելու պարտավորություն, եթե արտադրական պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով նրանք ամբողջությամբ կամ մասամբ զրկվել են վաստակելու ունակությունից: Այդ մարմնի վրա դրվում է նաև աշխատանքի հետևանքով աշխատողի մահանալու կամ նրա աշխատունակության կորստի դեպքում վերջինիս խնամքի տակ իրականում գտնվող ցանկացած անձի ապրուստն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։