Հոդված 16
Հոդված 16
1. Բացառությամբ հատուկ անհրաժեշտության դեպքերի` հարկադիր կամ պարտադիր աշխատանքում ներգրավված անձինք չեն կարող տեղափոխվել այնպիսի շրջաններ, որտեղ սնունդը և կլիմայական պայմաններն այնպես զգալիորեն են տարբերվում իրենց սովորածից, որ վտանգվում է նրանց առողջությունը:
2. Աշխատողների այդպիսի տեղափոխումը ոչ մի դեպքում չի կարող թույլատրվել, եթե աշխատողների տեղավորման և նրանց առողջության պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի և բնակարանային պայմանների նկատմամբ բոլոր միջոցները խստիվ չեն ձեռնարկվել:
3. Եթե այդպիսի տեղափոխումը անխուսափելի է, իրավասու բժշկական հաստատությունների հետ խորհրդակցելուց հետո միջոցներ են ձեռնարկվում աշխատողներին աստիճանաբար սննդի և կլիմայական նոր պայմաններին հարմարեցնելու համար:
4. Այն դեպքերում, երբ աշխատողներից կպահանջվի նրանց համար անսովոր աշխատանքների կանոնավոր կատարում, միջոցներ կձեռնարկվեն այդ տեսակի աշխատանքներին նրանց հարմարեցնելու ապահովման համար, մասնավորապես, աստիճանաբար ուսուցման, աշխատաժամանակի, հանգստի համար ընդմիջումների կազմակերպման և սննդի բարելավման կամ ավելացման համար, երբ դա անհրաժեշտ է: