Հոդված 17
Հոդված 17
Նախքան շինարարական կամ նորոգման աշխատանքների կատարման համար աշխատողներին հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավումը թույլատրելը, որի հետևանքով աշխատողները երկար ժամկետով ստիպված կլինեն մնալ աշխատավայրերում, իրավասու մարմինը պարտավոր է հավաստիանալ, որ.
1. ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատողների առողջության և անհրաժեշտ բժշկական օգնության ապահովման համար, մասնավորապես՝ ա) այդ աշխատողները ենթարկվում են բժշկական զննության մինչև աշխատանքների սկսվելը և որոշակի պարբերականությամբ` աշխատանքի ընթացքում, բ) նախատեսվել է բժշկական անձնակազմի բավարար քանակի ապահովում, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ ամբուլատորիաների, բուժարանների, հիվանդանոցների ստեղծում և անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովում, և գ) աշխատավայրում բավարար չափով ապահովված են սանիտարական բարենպաստ պայմանները՝ խմելու ջրի մատակարարումը, սննդամթերքը, վառելանյութը, ինչպես նաև խոհանոցային պարագաները և, անհրաժեշտության դեպքում, հագուստի և բնակարանի հատկացումը,
2. ձեռնարկվել են համապատասխան միջոցներ աշխատողների ընտանիքների ապրուստն ապահովելու համար, մասնավորապես, աշխատողի խնդրանքով կամ համաձայանությամբ, վերջինիս աշխատավարձի մի մասն ապահով եղանակով ընտանիքին փոխանցելը դյուրացնելու միջոցով,
3. ապահովվել է աշխատողների աշխատանքի մեկնելը և վերադառնալը վարչակազմի պատասխանատվությամբ և հաշվին, որը կդյուրացնի ուղևորությունը՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր մատչելի միջոցները,
4. հիվանդության կամ դժբախտ պատահարների դեպքում, որի արդյունքում աշխատավորը ժամանակավորապես կորցնում է աշխատունակությունը, աշխատավորի վերադարձը իր մշտական բնակավայր իրականացվում է վարչակազմի հաշվին,
5. հարկադիր կամ պարտադիր աշխատանքի ժամկետի ավարտից հետո նույն տեղում որպես կամավոր աշխատող մնալու ցանկության դեպքում յուրաքանչյուր աշխատող իրավունք կունենա դա անելու` չզրկվելով իր մշտական բնակավայր երկու տարվա ընթացքում անվճար վերադառնալու իրավունքից: