Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Անձանց կամ բեռների փոխադրման նպատակով կատարվող հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, ինչպես, օրինակ, բեռնակիրների, թիավարների աշխատանքն է, վերացվում է հնարավորինս կարճ ժամկետում: Մինչև դրա վերացումը իրավասու մարմինը պարտավոր է հրապարակել կանոնակարգ, որը, inter alia, կսահմանի. ա) որ աշխատանքի այդ ձևը կօգտագործվի միայն վարչակազմի պաշտոնյաների տեղաշարժը դյուրացնելու համար՝ նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ կամ վարչակազմի գույքը տեղափոխելու համար կամ, խիստ անհրաժեշտության դեպքում, ոչ պաշտոնատար անձանց տեղափոխման համար, բ) որ այդպիսի բեռնափոխադրումներում կներգրավվեն միայն աշխատող այն տղամարդիկ, որոնք բժշկական զննությամբ ֆիզիկապես ունակ են ճանաչվել, երբ այդպիսի զննությունը հնարավոր է, իսկ եթե հնարավոր չէ, անձը, որը ընդունում է այդպիսի աշխատողներ, պարտավոր է իր պատասխանատվությամբ հավաստիանալ, որ նրանք ունեն համապատասխան ֆիզիկական ունակություններ և հիվանդ չեն վարակիչ հիվանդությամբ, գ) բեռի առավելագույն քաշը, որը աշխատողը պետք է կրի, դ) այն առավելագույն տարածությունը, որի չափով աշխատավորները կարող են հեռացվել իրենց մշտական բնակավայրից, ե) ամսվա ընթացքում կամ ցանկացած այլ ժամանակաշրջանում այն առավելագույն օրերի թիվը, որոնց ընթացքում աշխատավորները կարող են ներգրավվել աշխատանքի մեջ. ընդ որում այդ թիվը ներառում է բնակավայր վերադառնալու համար անհրաժեշտ օրերը, զ) հարկադիր կամ պարտադիր աշխատանքի այդպիսի ձևում ներգրավելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև նրանց կողմից հարկադիր կամ պարտադիր աշխատանք պահանջվելու իրավասության շրջանակները.

2. 1-ին կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում հիշատակված առավելագույնի որոշման ժամանակ իրավասու մարմինը հաշվի է առնում հարցին վերաբերող բոլոր պատշաճ գործոնները, մասնավորապես, աշխատուժ հատկացնող բնակչության ֆիզիկական ունակությունները, երթուղու բնույթը, ինչպես նաև կլիմայական պայմանները:

3. Դրանից բացի` իրավասու մարմինը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բեռնակիրների ամենօրյա նորմալ երթուղին չգերազանցի օրվա 8 ժամյա միջին տևողությանը համապատասխանող տարածությունը. ընդ որում այդ տարածության որոշման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն բեռի քաշը և երթուղու երկարությունը, այլև ճանապարհի վիճակը, տարվա ժամանակը և դրան վերաբերող բոլոր պատշաճ գործոնները: Արտաժամյա աշխատանքի անհրաժեշտության դեպքում այդպիսի աշխատանքը վճարվում է սովորական դրույքաչափերը գերազանցող դրույքաչափերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։