Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը նշանակում է` որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:

2. Այնուամենայնիվ, «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը սույն Կոնվենցիայի նպատակների համար չի ներառում.

ա) պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքներով պահանջվող և զուտ զինվորական բնույթի ցանկացած աշխատանք կամ ծառայություն,

բ) լրիվ ինքնակառավարվող երկրի քաղաքացիների սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն,

գ) դատարանի կայացրած դատավճռի հետևանքով անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն` այն պայմանով, որ այդ աշխատանքը կամ ծառայությունը կատարվի պետական մարմնի վերահսկողության կամ հսկողության ներքո, և որ նշված անձը չփոխանցվի կամ հանձնվի մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների տնօրինմանը,

դ) արտակարգ իրավիճակների պայմաններում պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, այսինքն` պատերազմի, տարերային աղետի կամ դրա սպառնալիքի դեպքերում, ինչպիսիք են հրդեհները, ջրհեղեղները, սովը, երկրաշարժը, սուր համաճարակները կամ անասնային համաճարակները, կենդանիների, միջատների կամ մակաբույծների հարձակումները և ընդհանրապես այն իրավիճակները, որոնց դեպքում վտանգի են ենթարկվում կամ կարող են ենթարկվել ամբողջ բնակչության կամ նրա մի մասի կյանքը կամ նորմալ կենսապայմանները,

ե) համայնքային բնույթի փոքր ծավալի աշխատանքներ, որոնք կատարվում են տվյալ համայնքի անդամների կողմից համայնքի անմիջական օգուտի համար, և որոնք, հետևաբար, կարող են համարվել համայնքի անդամների սովորական քաղաքացիական պարտականություններ` պայմանով, որ համայնքի անդամները կամ նրանց անմիջական ներկայացուցիչները իրավունք ունենան այդ աշխատանքների նպատակահարմարության վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։