Հոդված 26
Հոդված 26
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավոր է կիրառել այն իր ինքնիշխանության, իրավազորության, հովանավորության, կախյալ իշխանության, խնամակալության կամ կառավարման ներքո գտնվող տարածքների նկատմամբ այնքանով, որքանով նա իրավունք ունի ստանձնելու ներքին իրավասության հարցերին առնչվող պարտավորություններ: Այնուամենայնիվ, եթե այդ անդամը ցանկանում է օգտվել Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներից, նա պետք է վավերագրին կից ներկայացնի հայտարարություն՝ նշելով.
1) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը մտադիր է կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթներն առանց փոփոխությունների,
2) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը մտադիր է կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով և` վերջիններիս մանրամասները,
3) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու:
2. Նշված հայտարարությունը համարվում է վավերագրի անբաժանելի մասը և ունի վավերացմանը հավասար ուժ: Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հետագայում հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվելու սույն հոդվածի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն` իր նախորդ հայտարարությունում արված վերապահումներից: