Հոդված 28
Հոդված 28
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց: