Հոդված 4
Հոդված 4
1. Իրավասու մարմինները չպետք է պարտադրեն կամ թույլատրեն պարտադրել հարկադիր կամ պարտադիր աշխատանք մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների օգտին:
2. Եթե այդպիսի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների օգտին գոյություն ունի Կազմակերպության անդամի` սույն Կոնվենցիայի վավերագիրն Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենի գրանցելու պահին, ապա այդ անդամը իր նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից ամբողջովին վերացնում է այդպիսի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը: