Հոդված 8
Հոդված 8
1. Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի դիմելու ցանկացած որոշման պատասխանատվությունը կրում է տվյալ տարածքի քաղաքացիական իշխանության բարձրագույն մարմինը:
2. Այնուամենայնիվ, այդ իշխանությունը կարող է տեղական իշխանության բարձրագույն մարմիններին լիազորել, որ նրանք պահանջեն հարկադիր կամ պարտադիր աշխատանք այն դեպքերում, եթե այդպիսի աշխատանքը չի հանգեցնում աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխման: Այդ իշխանությունը կարող է նաև սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածով նախատեսված կանոններով սահմանված ժամանակաշրջանում և պայմաններում լիազորել տեղական իշխանության բարձրագույն մարմիններին, որ նրանք ներգրավեն աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխմամբ հարկադիր կամ պարտադիր աշխատանքում` պաշտոնեական պարտականությունները կատարելիս պաշտոնատար անձանց տեղաշարժը և վարչակազմի գույքի տեղափոխումը դյուրացնելու նպատակով: