Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավելու իրավունք ունեցող իշխանության մարմինները, բացառությամբ այն դեպքերի, որոնց վերաբերյալ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածը այլ բան է նախատեսում, պարտավոր են նախքան այդպիսի աշխատանքի կիրառումը հավաստիանալ, որ

ա) կատարվող աշխատանքը կամ ծառայությունը ուղղակի և կարևոր հետաքրքրություն է ներկայացնում այն կատարող համայնքի համար,

բ) այդ աշխատանքը կամ ծառայությունը ներկա կամ մոտակա անհրաժեշտություն է,

գ) այդ աշխատանքի կամ ծառայության կատարման համար անհնարին էր ստանալ կամավոր աշխատուժ` չնայած որ առաջարկվել էին տվյալ տարածքում համանման աշխատանքի կամ ծառայության համար ոչ պակաս նպաստավոր աշխատավարձ և աշխատանքի պայմաններ, և

դ) այդ աշխատանքը կամ ծառայությունը շատ ծանր բեռ չի լինի բնակչության համար՝ հաշվի առնելով առկա աշխատուժը և տվյալ աշխատանքը կատարելու բնակչության ունակությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։