«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալության համար ամսական վճարել դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
(դրամ)
Բնակավայրը Ընտանիքի անդամների թիվը
մինչև 4 անդամ 4 և ավելի անդամ
Երևան քաղաքում 45000 67500
Այլ քաղաքներում 24000 36000
Այլ բնակավայրերում 15000 22500
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունիսի 5
Երևան