Հոդված 7. Դադարեցում
Հոդված 7. Դադարեցում
7.1. Պայմանագրի գործողության ժամկետը: Սույն Պայմանագրի գործողությունը ինքնաբերաբար դադարեցվում է Հիմնադրամի բաժնետերերի --------* տարեկան ընդհանուր ժողովի փակման օրը, եթե այն ավելի վաղ չի դադարեցվել սույն Պայմանագրի 7.2. կամ 7.3. կետով սահմանված կարգով:
7.2. Առանց պատճառաբանության դադարեցում: Սույն Պայմանագրի գործողությունը կարող է նաև դադարեցվել առանց այդ դադարեցման պատճառաբանման անհրաժեշտության`
1) Հիմնադրամի կողմից` Կառավարչին այդ մասին 30 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով.
2) Կառավարչի կողմից` այդ մասին Հիմնադրամին 180 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:
7.3. Պատճառաբանությամբ դադարեցում:
Ա. Սույն Պայմանագրի գործողությունը Կառավարչի կողմից կարող է դադարեցվել Հիմնադրամին այդ մասին 60 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով.
1) Հիմնադրամի կողմից կառավարման վարձի կամ պարգևատրման նախատեսված մուծումները չկատարելու դեպքում, եթե նա շարունակում է դրանց չկատարումը չվճարման մանրամասների մասին Կառավարչ գրավոր ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում.
2) Հիմնադրամի լուծարման (բացառությամբ Կառավարչի համար ընդունելի պայմաններով կամավոր լուծարման), նրա գույքը դատարանի կողմից նշանակված կառավարչին փոխանցվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հիմնադրամն սնանկ ճանաչելու դեպքում.
Բ. Սույն Պայմանագրի գործողությունը Հիմնադրամի կողմից կարող է դադարեցվել Վարչության կողմից Կառավարչին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելուց անմիջապես հետո.
1) Կառավարչի լուծարման, նրա գույքը դատարանի կողմից նշանակված կառավարչին փոխանցվելու դեպքում, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարչին սնանկ ճանաչելու դեպքում.
2) Կառավարչի կողմից սույն Պայմանագրի կոպիտ խախտման, ինչպես նաև նրա կողմից գործած խարդախության, անփութության կամ խաբեության դեպքում.
-----------
* Սույն Պայմանագրի ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:
3) Կառավարչի լիցենզիայի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման դեպքում.
4) եթե դադարեցվում է [Կառավարչի վերջին սեփականատիրոջ (սեփականատերերի) անվանումը] կամ իր (իրենց) հետ Փոխկապված անձի (անձանց)` Կառավարչի բաժնեմասերի առնվազն 90 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքը:
7.4. Դադարեցման հետևանքները:
Ա. Կողմերից որևէ մեկը մյուս կողմից չպետք է ստանա Պայմանագրի գործողության դադարեցման հետ կապված որևէ հատուկ վճար, եթե այդպիսի դադարեցումը կատարվել է սույն Պայմանագրի 7.3. կետին համապատասխան, ընդ որում սույն դրույթը որևէ առնչություն չունի կողմերից որևէ մեկի` սույն Պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վնասի հատուցում կամ ցանկացած այլ վճար ստանալու իրավունքների հետ.
Բ. Դադարեցումից անմիջապես հետո Կառավարիչը Հիմնադրամի կողմից նշանակված իրավահաջորդ կառավարչին կամ Հիմնադրամի Վարչության կողմից նշված այլ անձանց պարտավոր է փոխանցել Հիմնադրամի Կառավարչի տնօրինման կամ վերահսկողության տակ գտնվող բոլոր հաշվապահական փաստաթղթերը, գրանցման մատյանները, առևտրային փաստաթղթերն ու գրագրությունները, սույն Պայմանագրի 2.4. կետում նշված փաստաթղթերի ամբողջ փաթեթը, ինչպես նաև Վարչության կամ իրավահաջորդ կառավարչի կողմից հիմնավոր կարպով պահանջվող Հիմնադրամի գործունեությանն ու ներդրումներին վերաբերող ցանկացած այլ տեղեկատվություն: