Հոդված 1. Կառավարչի նշանակումը
Հոդված 1. Կառավարչի նշանակումը
1.1. Նշանակում: Հիմնադրամը Կառավարչին նշանակում է որպես Հիմնադրամի ներդրումների կառավարիչ և խորհրդատու` սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան: Կառավարիչն ընդունում է այդ նշանակումը և համաձայն է Հիմնադրամին մատուցել սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունները:
1.2. Վերջնական լիազորում: Կառավարչի կողմից սույն Պայմանագրի համաձայն մատուցվող ծառայությունները ենթակա են Հիմնադրամի Վարչության (այսուհետև` Վարչություն) և բաժնետերերի ընդհանուր ժողովի (Ընդհանուր ժողովի) վերջնական լիազորմանն ու վերահսկողությանը` սույն Պայմանագրին, Հիմնադրամի կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: