Հոդված 3. Ինվեստիցիոն սահմանափակումներ
Հոդված 3. Ինվեստիցիոն սահմանափակումներ
3.1. Ինվեստիցիոն սահմանափակումներ: Կառավարիչը Հիմնադրամի անունից չպետք է կատարի Հիմնադրամի Կանոնադրության դրույթներին հակասող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված որևէ գործողություն:
3.2. Առանց Վարչության նախնական գրավոր համաձայնության Կառավարիչը չի կարող Հիմնադրամի անունից տնօրինել Հիմնադրամի Միջոցների զուտ արժեքի 10 տոկոսը գերազանցող միջոցները:
3.3. Կառավարիչը պարտավոր է կատարել Հիմնադրամի Վարչության և ընդհանուր ժողովի բոլոր որոշումները:
3.4. Ապաներդրման պարտականություններ: 3.1 կետով նախատեսված սահմանափակումների խախտման դեպքում Կառավարիչը պարտավոր է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել այդ խախտումներն անհապաղ վերացնելու համար այնպես, որ նվազագույնի հասցվեն այդ միջոցների հետևանքով Հիմնադրամին պատճառվող վնասները: