Հոդված 4. Կառավարչի վարձատրությունը
Հոդված 4. Կառավարչի վարձատրությունը
4.1. Կառավարման վարձ և պարգևատրում.
Ա. Իր կողմից Պայմանագրով նախատեսված ծառայությունների իրականացման և 5.2. կետով նախատեսված ծախսերի կատարման դիմաց Կառավարիչը Հիմնադրամից ստանում է կառավարման տարեկան վարձ (կառավարման վարձ), որը կազմելու է ---- ամերիկյան դոլարի Դրամով արտահայտված համարժեքը` հաշվի առնելով 4.1. (բ) կետով նախատեսված սահմանափակումը.
Բ. Չնայած վերը նշվածին, որևէ մեկ տարվա ընթացքում Կառավարչին վճարվող ամբողջ գումարը չպետք է գերազանցի այդ տարվա հաշվարկով Հիմնադրամի Միջոցների զուտ արժեքի 3 տոկոսը: Այդ գումարի գերազանցման դեպքում համապատասխանորեն իջեցվում է կառավարման վարձը.
(Գ. Յուրաքանչյուր տարվա համար, որում Հիմնադրամը ստացել է զուտ շահույթ, կառավարման վարձի հետ մեկտեղ Կառավարչին պետք է վճարվի պարգևատրում (պարգևատրում), որը կկազմի այդ տարում Հիմնադրամի ստացած տարեկան զուտ շահույթի --------տոկոսը:)
Դ. Կառավարիչն իրավունք չունի Հիմնադրամից ստանալու կառավարման վարձից, պարգևատրումից և 5.1. կետի համաձայն իր կատարած և փոխհատուցման ենթակա հիմնավորված ծախսերի համար փոխհատուցումից բացի որևէ այլ վճար: