Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Սահմանափակումներ կառավարչի համար

գործել է մինչև 2007-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 6. Սահմանափակումներ կառավարչի համար

6.1. Այլ Ինվեստիցիոն հիմնադրամներին խորհրդատվություն անելը: Կառավարիչը կամ իր հետ Փոխկապված անձանցից որևէ մեկը, առանց Վերահսկիչ Խորհրդի նախնական գրավոր թույլտվության, չի կարող ունենալ որևէ այլ Ինվեստիցիոն հիմնադրամի արժեթղթեր կամ այդպիսի հիմնադրամին մատուցել ներդրումների կառավարման հետ կապված ծառայություններ:

6.2. Երրորդ անձանց խորհրդատվություն անելը: Կառավարիչը կամ իր հետ Փոխկապված անձանցից որևէ մեկը իրավունք չունեն որևէ երրորդ անձին խորհրդատվություն անել կամ տեղեկատվություն տրամադրել այնպիսի գործարքի վերաբերյալ, որի կողմերից մեկը այն ընկերությունն է, որի բաժնետոմսերի 10 կամ ավելի տոկոսը պատկանում է Հիմնադրամին կամ վերջինս կպատկանի այդ գործարքի արդյունքում, եթե Կառավարիչը Վարչությանը չտեղեկացնի այդ գործարքի հետ կապված ծառայությունների համար իր կամ իր հետ Փոխկապված անձի կողմից ստացվող վարձատրության չափի մասին, և եթե Կառավարիչը չստանա Վարչության` նշված խորհրդատվության ապահովման կամ տեղեկատվության տրամադրման գրավոր համաձայնությունը:

6.3. Ներդրում ընդունած ընկերությունները որպես պատվիրատուներ: Կառավարիչը կամ իր հետ Փոխկապված անձանցից որևէ մեկը` առանց Վարչության նախնական գրավոր համաձայնության, չի կարող կնքել ֆինանսավորման հատկացման, կառավարման խորհրդատվության, խորհրդատվական կամ ինվեստիցիոն բանկային ծառայությունների կամ նման այլ հարցերի վերաբերյալ որևէ գործարք կամ պայմանագիր այն ընկերության հետ, որում Հիմնադրամն ունի ավելի քան 5 տոկոս բաժնետոմսեր:

6.4. Շահագրգիռ կողմերի հետ գործարքները: Կառավարիչը կամ իր հետ Փոխկապված անձանցից որևէ մեկը, առանց Վարչության նախնական գրավոր համաձայնության, չեն կարող Հիմնադրամի անունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել ներդրումներ Կառավարչում կամ նրա հետ Փոխկապված որևէ անձում, Կառավարչի կամ նրա հետ Փոխկապված անձի կողմից կառավարվող Ինվեստիցիոն հիմնադրամում, որևէ ընկերությունում կամ ընկերակցությունում, որում Կառավարիչը, իր հետ Փոխկապված անձը կամ վերջիններիս կողմից կառավարվող Ինվեստիցիոն հիմնադրամն ունեն կամ նպատակ ունեն ձեռք բերելու տնտեսական շահեր, ինչպես նաև այդ անձանցից գնել կամ իրենց վաճառել որևէ միջոցներ:

6.5. Ինվեստիցիոն հնարավորությունների բաշխում: Կառավարիչը կամ իր հետ Փոխկապված անձանցից որևէ մեկը, առանց Վարչության նախնական գրավոր համաձայնության, չեն կարող իրենց հաշվին ուղղակի կամ անուղղակի ներդրումներ կատարել որևէ ընկերությունում կամ երրորդ անձանց խորհրդատվություն անել կամ օժանդակություն ցույց տալ որևէ ընկերությունում ներդրումների կատարման նպատակով, մինչդեռ կառավարիչն առավել ջանքեր չի գործադրել, որպեսզի հիմնադրամին տրվեր այդ ընկերություններում ներդրումներ կատարելու համանման և արդարացի հնարավորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ նման ներդրումների կատարումն արգելված է Հիմնադրամի Կանոնադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Կառավարիչն իր եռամսյակային հաշվետվությունում պետք է նշի համապատասխան եռամսյակում Հիմնադրամի կողմից այդպիսի ներդրումների չկատարման պատճառները:

6.6. Գաղտնիություն: Կառավարիչը պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել (ներառյալ գաղտնիության մասին պայմանագրերի օգտագործումը) ապահովելու համար, որպեսզի իր կողմից Հիմնադրամի ինվեստիցիոն կառավարման կամ վերլուծության ծառայությունների մատուցման համար սույն Պայմանագրով սահմանված կարգով նշանակված անձինք (անկախ նրանից, թե այդ անձինք Կառավարչի աշխատողներն են, թե ոչ) պահպանեն Կառավարչի կողմից Հիմնադրամին մատուցված ինվեստիցիոն խորհրդատվության և վերլուծության գաղտնիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։