Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանումներ: Սույն Հուշագրի նպատակներով.

ա) «ՄԶԴ» նշանակում է` Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտ:

բ) «ՄԶԴ ֆիրմա» նշանակում է` ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի սովորական գործունեության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և որն ընտրվել է ՄԶԴ կողմից ՄԶԴ ծրագրերին որոշակիորեն առնչվող աշխատանք իրականացնելու համար:

գ) «ՄԶԴ ծրագիր» նշանակում է` ծրագիր, որը ֆինանսավորվում է ՄԶԴ կողմից տեխնիկական աջակցության միջոցով:

դ) «ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներ» նշանակում է` Միացյալ Թագավորության Կառավարության կողմից նշանակված ցանկացած անձ և ՄԶԴ ֆիրմայի ցանկացած աշխատակից կամ խորհրդատու, որն իրականացնում է ՄԶԴ ծրագրին առնչվող որևէ աշխատանք:

ե) «Խնամքի տակ գտնվող անձ» նշանակում է` ամուսին, զուգընկեր, երեխա կամ ցանկացած այլ անձ, որը ֆինանսական կախվածության մեջ է ՄԶԴ ֆիրմայի աշխատակիցներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։