Հոդված 1
Հոդված 1
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.
- երկկողմ զբոսաշրջության զարգացում, մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև շփումների վերականգնում,
- երկու երկրների զբոսաշրջային ոլորտում մասնագիտացված ընկերությունների միջև կապերի ստեղծում,
- երիտասարդության մասնակցության ընդլայնում, ներառյալ երիտասարդների այցելությունները,
- զբոսաշրջության ոլորտում ներդրումային քաղաքականության աջակցում,
- տեղեկության փոխանակում, ներառյալ՝ զբոսաշրջային օրենսդրության, վիճակագրության և շուկայագիտության ոլորտներում: