Գլուխ 3 · ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության նպատակը և խնդիրները
Հոդված 6. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության նպատակը և խնդիրները
1. Պետական ինովացիոն քաղաքականության նպատակն է ինովացիոն գործունեության համար տնտեսական, իրավական և կազմակերպական պայմանների ապահովումը:
2. Պետական ինովացիոն քաղաքականության խնդիրներն են՝
ա) պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների սահմանումը.
բ) տնտեսության տեխնոլոգիական վերազինմանը և ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.
գ) ինովացիոն գործունեության ոլորտում գիտության, կրթության, արտադրության և ֆինանսավարկային կառույցների համագործակցության իրավական հիմքերի ստեղծումը: