Գլուխ 3 · ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը
Հոդված 11. Ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը
1. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը՝ միջազգային պայմանագրերի, միջազգային ինովացիոն ծրագրերի և նախագծերի շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ կարող են ստեղծվել ինովացիոն գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ: