Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մինչև մեկ ամիսը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառներ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված օրը, բայց ոչ շուտ, քան դիմում տալուց հետո` եռօրյա ժամկետում: Հարգելի պատճառների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։