Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 -րդ և 12.2 -րդ հոդվածներով`

«Հոդված 12.1. Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

«Հոդված 12.2. Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացում չապահովելը

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացում չապահովելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2006 թ. հունիսի 17

Երևան

ՀՕ-71-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։