Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից: Այն իր գործողությունը դադարեցնում է Կողմերից որևէ մեկի կողմից մյուս Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է 2002 թվականի փետրվարի 11-ին, Թբիլիսի քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելու նպատակով օգտագործվում է ռուսերեն լեզվով տեքստը:
Հ ԱՎԵԼՎԱԾ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի
Գործադիր իշխանության միջև իրավական տեղեկատվության
փոխանակման մասին» Համաձայնագրի
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. Պետական կարգի հիմունքներ
2. Պետական անվտանգություն
3. Պաշտպանություն
4. Պետական ծառայություն
5. Արտաքին քաղաքականություն, միջազգային և արտաքին տնտեսական հարաբերություններ
6. Վարչական օրենսդրություն
7. Արդարադատություն: Դատարան: Դատախազություն
8. Հասարակական կարգի պահպանություն
9. Քրեական օրենսդրություն
10. Քրեական դատավարության օրենսդրություն
11. Քրեական կատարողական օրենսդրություն (ուղղիչ-աշխատանքային օրենսդրություն)
12. Քաղաքացիական և ընտանեկան իրավունք
13. Քաղաքացիական դատավարության և տնտեսական օրենսդրություն
14. Աշխատանք և բնակչության զբաղվածություն
15. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն
16. Ֆինանսներ և վարկ
17. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն
18. Արդյունաբերություն
19. Շինարարական և ճարտարապետական համալիրներ
20. Գյուղատնտեսություն
21. Առևտուր
22. Տրանսպորտ և կապ
23. Բնակարանային կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային սպասարկում
24. Կրթություն, գիտություն, մշակույթ
25. Առողջապահություն
26. Հողի, ընդերքի, ջրերի մասին, օդային տրանսպորտի մասին, բուսական, կենդանական աշխարհի և բնական հարստությունների մասին օրենսդրություն
27. Շրջակա միջավայրի պաշտպանություն
28. Երկրաչափություն, քարտեզագրություն, հիդրոօդերևութաբանություն
29. Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն
30. Մաքսային գործ
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 03.03.2005թ.