Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրից բխող պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով Կողմերն ամեն տարի կհամաձայնեցնեն հաջորդ տարվա համագործակցության կոնկրետ ծրագրերը` ելնելով համապատասխան ֆինանսական հնարավորություններից: Այդ ծրագրերը ուժի մեջ կմտնեն Կողմերի համաձայնությամբ կամ ծրագրերով նախատեսված ժամկետներում:
Համագործակցության գծով համատեղ միջոցառումները ֆինանսավորելիս Կողմերը կելնեն այն սկզբունքից, համաձայն որի դրանց կազմակերպման և Կողմերի պատվիրակությունների կեցության ծախսերը, ինչպես նաև հնարավոր բժշկական ծախսերը կրում է ընդունող Կողմը, իսկ մեկնելու և հետդարձի տրանսպորտային ծախսերը` ուղարկող Կողմը: