Հոդված 3
Հոդված 3
1. Հանձնաժողովի պատվիրակությունը, նրա ղեկավարը և անդամները, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամները, Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու անձեռնմխելիություններ և պարտավորություններ, ինչպիսիք սահմանված են 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայիով, և համապատասխանաբար վերապահված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց ղեկավարներին և անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամներին:
2. 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի այլ դրույթները կիրառվում են mutatis mutandis:
3. Այդ իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիությունը շնորհվում են այն պայմանով, որ 1965 թվականի ապրիլի 8-ի Բրյուսելում ստորագրված «Եվրոպական համայնքների միասնական Հանձնաժողովի միասնական Խորհրդի ստեղծման մասին» Պայմանագրին կից «Եվրոպական համայնքների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Արձանագրության 17-րդ հոդվածի դրույթների համաձայն` Եվրոպական համայնքների անդամ պետությունները նույն իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիություններն են շնորհում Հայաստանի Հանրապետության առաքելությանը, նրա ղեկավարին և անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամներին: