Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-11-17-ից մինչև 2002-03-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-03-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժնում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 20-ի ՆՀ-9 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով`

«4. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար»,

բ) բաժնի 8-րդ կետը հանել:

Այդ կապակցությամբ բաժնի նախկին 4-7-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-8-րդ կետեր,

գ) բաժնի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16. Տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

17 նոյեմբերի 1998 թ.

ՆՀ-150

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։