ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1994 թվականի N 182
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թվականի
ապրիլի 20-ի N 182 որոշմամբ
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
«Փոքր» օբյեկտների 1 քառ. մ տարածքի արժեքը Տարածքի 1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը
նվազագույն առավելագույն
1 2 3
50 ԱՄՆ-ի դոլար փոխարժեք 1.0 15.0
1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0.5 ուղղիչ գործակից:
2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար 0.7 ուղղիչ գործակից, ընդ որում, 2.1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն:
3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:
_________________
Ծանոթագրություն. ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով:
(չափերը փոփ. 26.03.96 N 90, խմբ. 11.03.97 N 39)