Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-04-10-ից մինչև 1998-02-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-02-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 1994 թվականի N 182

քաղ. Երևան

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1994 թվականի

ապրիլի 20-ի N 182 որոշմամբ

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

«Փոքր» օբյեկտների 1 քառ. մ տարածքի արժեքը Տարածքի 1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը

նվազագույն առավելագույն

1 2 3

50 ԱՄՆ-ի դոլար փոխարժեք 1.0 15.0

1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0.5 ուղղիչ գործակից:

2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար 0.7 ուղղիչ գործակից, ընդ որում, 2.1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն:

3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:

_________________

Ծանոթագրություն. ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով:

(չափերը փոփ. 26.03.96 N 90, խմբ. 11.03.97 N 39)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։