Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

10 մարտի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 1997 թվականի N 32

քաղ. Երևան

ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել պատգամավորների նախկին Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի միջնորդությունը և Արագածոտնի մարզի պատգամավորների նախկին Թալինի քաղխորհրդի տնօրինության տակ եղած անօգտագործելի հողերից 6.3 հեկտար վարձակալության տրամադրել հողամասերի հատկացման մրցույթում հաղթող ճանաչված «Կաթողիկե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, այդ թվում` 5.8 հեկտար գյուղատնտեսական և անասնապահական մթերքների արտադրությամբ զբաղվելու, 0.5 հեկտար` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սպասարկելու նպատակով պարարտանյութերի, թունաքիմիկատների ու վառելանյութի բազայի կազմակերպման և անասնագոմի կառուցման համար:

2. Սահմանել, որ տրամադրված հողամասի վարձակալական պայմանագրի կնքման ժամանակավոր լիազորություններն իրականացնում է Թալին քաղաքի համայնքի ղեկավարը:

3. Տրամադրված հողամասի վարձակալության իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։