Հոդված 4. Օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 261. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132 կամ 132.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,
2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,
3) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: