Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132.1 -րդ հոդվածով.

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132.1 -րդ հոդվածով.

«Հոդված 132.1. Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը

1. Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խարդախության, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,

3) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

5) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։