Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 205.1-րդ հոդվածով.

«Հոդված 205.1. Հարցաքննության տևողությունը

1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:

2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:

3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։