Հոդված 8
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչև Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-110-Ն