Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենսգրքի 54-րդ հոդվածում`

1) առաջինից երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։

2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։

3. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը:».

2) հինգերորդ մասի «չորս ժամվա» բառերը փոխարինել «երեք ժամվա» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։