Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2000-05-12Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:

(7-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։