Գլուխ 7 · ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17
Հոդված 17.
Պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:
Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ: