Հոդված 6. Օրենսգրքի 1116-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենսգրքի 1116-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:».
2) 3-րդ կետի «հրապարակելիս» և «հրատարակողը» բառերը համապատասխանաբար փոխարինել «լույս ընծայելիս» և «լույս ընծայողը» բառերով: