Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 55.
Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:
Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ), երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:
2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:»: