Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը

գործել է մինչև 2009-04-30Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դատավորների և դատախազների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքերում:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:

Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։