«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 869-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը՝
ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.
բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:».
բ) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 869-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 562-Ն որոշման
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ
NN
ը/կ Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության տարիների (դրամ)
1-ին
տարվա
համար 2-րդ
տարվա
համար 3-րդ
տարվա
համար 4-րդ
տարվա
համար 5-րդ և
հաջորդ
տարիների
համար
I. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 300 500 1000 1500 2000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 200 400 600 900 1200
II. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 1000 2000 3000 4000 5000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 500 1000 1500 2000 2500
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
* - Ծանոթություն - համաձայն Արդարադատության նախարարության թիվ 23 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 22.07.2006 թ.