Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

21 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 1997 թվականի N 522

քաղ. Երևան

ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 21-ից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյեմբերի 21-ի N 522 որոշմամբ

Ց Ա Ն Կ

աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների

NN

ը/կ Ծածկագիրը,

հայտի համարը Օբյեկտի անվանումը Օբյեկտի հասցեն

1 2 3 4

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1. 96785

4785 «Արաքս» սրճարանի խոհանոց քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 1

2. 97811

5811 «Ծիածան» ԴՁ-ի կենցաղային սարքերի վերանորոգման արհեստանոց քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի

54 ա

3. 97819

5819 «Շիրառսպաս» ՊՁ-ի Գյումրիի ԹԿՏԱ ԴՁ-ի տաղավար քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճ., 2

4. 97862

5862 Հանրային սննդի N 2 ԴՁ-ի պետկրկեսի N 2/2 բուֆետ (գույք) քաղ. Երևան, պետկրկես

5. 97949

5949 «Չայկա» միավորման «Հադիս» ճաշարան (գույք) Ջրվեժ, «Հադիս» ճաշարան

6. 97971

5971 Հանրային սննդի N 5 ԴՁ-ի N 564 տաղավար (գույք) քաղ. Երևան, «Մալաթիա» բժշկական կենտրոնի տարածք

7. 97974

5974 «Եռառսպաս» ՊՁ-ի «Արարատ» ԴՁ-ի N 13 տաղավար քաղ. Երևան, Շինարարների 10/1 շենքի մոտ

8. 97753

5753 «Շինանյութ» N 25 ֆիրմային խանութ քաղ. Իջևան, Ամիրխանյան 41

9. 97987

5987 «Չայկա» միավորման գարեջրի կրպակ քաղ. Աբովյան, Երևանյան փող., հանրախանութի դիմաց

10. 96648

4648 «Արա» սրճարան-բար քաղ. Երևան, Զաքարիա Քանաքեռցու 106/1 բ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

11. 97887

5887 N 10 հացի գործարանի N 3 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 68

12. 97956

5956 «Զովք» առևտրաարտադրական միավորման ֆիրմային խանութ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 61

ՀՀ տրանսպորտի նախարարություն

13. 95538

3122 Երկաթգծի մատակարարման ՊՁ-ի N 38 արդյունաբերական ապրանքների խանութ քաղ. Գյումրի, Գորկու 109 շենքի 1-ին հարկի բացվածք

Տնտեսության այլ ճյուղեր

14. 97296

5296 «ԱվտոԶազ» ԱՄ-ի առևտրաարտադրական ձեռնարկություն քաղ. Երևան, Նոր Արեշ, 34-րդ փող., 110

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։