«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 հունիսի 2006 թ. N 227-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել 2006-2007 թվականների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայոց պետականության 15-ամյակ» արծաթե հուշադրամի ուրվագծերը՝ ըստ հավելվածի (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2006 թ. հունիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունիսի 6-ի
թիվ 227-Ն որոշման
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ