«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 904-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 904-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (բյուջետային մուտքերի նվազեցումը նշված է դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումը` փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 61,861.1 96,861.1 -
այդ թվում`
02 Պետական ֆինանսական կառավարում 61,861.1 96,861.1 -
այդ թվում`
11. Վարկային պարտքի դիմաց պետությանը հանձնված գրավադրված գույքի արժեքի դիմաց այդ գույքն օգտագործող պետական հիմնարկների կողմից իրենց համար բացված արտաբյուջետային միջոցների հաշիվներից պետական բյուջե վճարումներից մուտքեր 61,861.1 96,861.1 -
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 61,861.1 96,861.1 -
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկավորում` հանած մարումը` ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով 61,861.1 96,861.1 -
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (61,861.1) (96,861.1) -
այդ թվում`
01 Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ (61,861.1) (96,861.1) -
այդ թվում`
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (61,861.1) (96,861.1) -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (61,861.1) (96,861.1)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց» հոդվածով (61,861.1) (96,861.1) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան