Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-07-01-ից մինչև 2006-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-04-01Բացել ARLIS-ում

040.0864.30.12.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 դեկտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 1998 թվականի N 864

քաղ. Երևան

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):

2. Սահմանել, որ

ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի`

ԲՎ = ՄՊԾ x (ԳԻ x ԴՏ /100) (1), երբ (ԳԻ x ԴՏ/100) > ԴՀ

ԲՎ = ՄՊԾ x ԴՀ (2), երբ (ԳԻ x ԴՏ /100) ≤ ԴՀ

հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,

իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,

բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,

որտեղ`

ԲՎ -ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար,

ՄՊԾ -ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալն է,

ԳԻ - ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման փաստացի գինն է (առանց ավելացված արժեքի հարկի),

ԴՏ - ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է տոկոսով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետերի,

ԴՀ - ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է դրամով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 1-ին, 2 , 3, 4 և 5-րդ կետերի.

բ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)

գ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)

դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիանի) ու լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.

ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.

զ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից.

է) հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` 1) միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ` առաջնային խողովակ) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով օգտագործման տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:

Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից: Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով,

2) միաժամանակ, մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (այսուհետ` առանձնացված խողովակ) վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առանձնացված ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` որպես ըստ օգտագործման առանձին նպատակների հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար, որոնք հաշվարկվում են` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան առանձնացված ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափից:

Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով։

Առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) մասով փաստացի օգտագործվող տեսակների գծով ամենաբարձր դրույքաչափից.

ը) ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է`

1) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գազաչափ տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դրույքաչափից,

2) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) գազաչափ տեղադրված չլինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակի համար սահմանված դրույքաչափից:

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.06.01 N 543, լրաց. 03.07.03 N 826-Ն, փոփ., լրաց. 03.02.05 N 149-Ն, լրաց. 31.03.05 N 445-Ն)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ

Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ

I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը

1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

ձկնաբուծության նպատակով 1 դրամ

արդյունաբերական նպատակներով 0,5 դրամ,

խմելու և կենցաղային նպատակներով

բացառությամբ Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի

կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն

հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատա-

կարարման և ջրահեռացման գործունեություն 0,5 դրամ,

իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0,025 դրամ

ոռոգման նպատակով 0,0 դրամ:

(1-ին կետը խմբ. 29.08.01 N 789, 31.07.03 N 958-Ն)

2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար

ոռոգման նպատակով 0,2 դրամ

այլ նպատակներով 1,5 դրամ:

3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:

(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, խմբ. 29.08.01 N 789)

4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

ոռոգման նպատակով 0,0 դրամ

այլ նպատակներով 1,0 դրամ:

(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` 50 դրամ:

(5-րդ կետը լրաց. 03.02.05 N 149-Ն)

II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը

(Վերնագիրը փոփ. 31.03.05 N 445-Ն)

1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար`

ոսկի 1,5 տոկոս

արծաթ 1,5 տոկոս

պլատին 1,5 տոկոս

(1-ին կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)

2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

պղինձ 1,3 տոկոս

մոլիբդեն 1,3 տոկոս

կապար 1,0 տոկոս

ցինկ 1,0 տոկոս

ալյումին 1,3 տոկոս

ռենիում 1,3 տոկոս

կադմիում 1,3 տոկոս

սելեն 1,4 տոկոս

թելուր 1,3 տոկոս

(2-րդ կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)

3. Վառելիքաէներգետիկ հումքիմարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

ածուխ 5 տոկոս

տորֆ 3 տոկոս

այրվող թերթաքարեր 3 տոկոս

(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

տուֆ 5 տոկոս

ֆելզիտային տուֆ (այդ թվում`

դեկորատիվ) 6 տոկոս

գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) 7 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր 5 տոկոս

դեկորատիվ մարմար 6 տոկոս

կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ 7 տոկոս

տրավերտին 6 տոկոս

բազալտ 4,5 տոկոս

հիալոբազալտ 6 տոկոս

(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

տուֆ 4 տոկոս

տուֆաավազաքարեր 3,5 տոկոս

բազալտ 3,5 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն 3,5 տոկոս

պրոֆիրիտ 3 տոկոս

կրաքար 3,5 տոկոս

(5-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

հրաբխային խարամ 3 տոկոս

պեմզա 4 տոկոս

ավազախճաքարային խառնուրդ

(ավազ, խիճ և այլն) 3 տոկոս

բալաստային հումք (պորֆիրիտ,

բազալտ, անդեզիտաբազալտ,

լիպարիտ և այլն) 3 տոկոս

(6-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) 6 տոկոս

կրաքար (կիր ստանալու համար) 3 տոկոս

կավեր 4 տոկոս

բնական հանքային ներկեր 4 տոկոս

գիպսատար կավեր 4 տոկոս

(7-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

ագաթ 6 տոկոս

փիրուզ 6 տոկոս

վանակատ (ծիածանվող օբսիդիան) 6 տոկոս

հասպիս 6 տոկոս

օնիքսանման մարմար 5 տոկոս

լիստվենիտ 5 տոկոս

վանակատ (օբսիդիան) 7 տոկոս

(8-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն)

9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

ցելոիտ (խոր.մ) 5 տոկոս

պեռլիտ (խոր.մ) 6 տոկոս

դիատոմիտ (խոր.մ) 6 տոկոս

բենտոնիտ (տոննա) 6 տոկոս

դունիտ և պերիդոտիտ (տոննա) 4 տոկոս

հրակայուն կավեր (տոննա) 4 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ

(թթվակայուն հումք) (տոննա) 4 տոկոս

(Տողը հանվ. 18.06.01 N 543)

ծծումբ 3 տոկոս

կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) 3 տոկոս

դոլոմիտ (տոննա) 3,5 տոկոս

բարիտ (տոննա) 5 տոկոս

(Տողը հանվ. 18.06.01 N 543)

(9-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)

10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`

ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`

քարաղի տեսքով` 0,88

աղաջրի տեսքով` 0,09

բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով` արդյունաբերական նպատակով 7,50

բուժական նպատակով 0,40

ածխաթթու գազ ստանալու նպատակով 0,3

ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով 0,1

գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝

«Ջերմուկ» հանքավայր 0.08

«Արզնի» հանքավայր 0.09

«Հանքավան» հանքավայր 0.08

«Բջնի» հանքավայր 0.07

«Լիճք» հանքավայր 0.06

«Սոլակ» հանքավայր 0.06

«Քարաշամբ» հանքավայր 0.08

«Արզական» հանքավայր 0.15

«Սայաթ-Նովա» հանքավայր 0.15

Այլ հանքավայրեր 0.06

Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը:

(10-րդ կետը խմբ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն)

III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը

1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

Անտառային

ծառատեսակները Հեռավորու-

թյունը (կմ) Դրույքաչափը (դրամով)

Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի

բնի կտրվածքի (սմ) Վառելափայտ

կեղևով

25-ից ավելի 13-24 3-12

Հաճարենի մինչև 10 3,640 3,220 2,800 700

10-25 2,800 2,520 2,240 630

25-40 2,520 2,240 1,680 560

40-ից ավելի 2,240 1,960 1,680 420

Կաղնի, Հացենի մինչև 10 3,920 3,640 2,800 700

10-25 3,080 2,800 2,240 630

25-40 2,520 2,240 1,680 560

40-ից ավելի 1,960 1,680 1,400 420

Բոխի, թխկի, թեղի մինչև 10 1,260 1,120 840 700

10-25 1,120 980 840 630

25-40 980 840 700 560

40-ից ավելի 840 700 420 420

Ցանկում չնշված այլ ծառատեսակներ մինչև 10 980 840 700 420

10-25 700 700 560 350

25-40 560 560 420 280

40-ից ավելի 420 420 280 210

Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:

2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

Բույսերի տեսակները Չափի

միավորը Դրույքաչափը (դրամ)

վերգետնյա

մասեր արմատներ

1 2 3 4

Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր` կգ 75 750

անթառամ` կարմրավուն

կատվախոտ` դեղատու

մատուտակ` մերկ

զիվան` հսկայական

լերդախոտ` ալեհեր

սրոհունդ (արևքուրիկ)` խոցված

լոշտակ` սպիտակ

լոշտակ` երկտուն

առյուծագի` սովորական

խնկածաղիկ` սովորական

տատրակ` սովորական (խոճկորիկ)

օշինդր` դառը

կտտկենի` սև

արոսի` սովորական

Այլ դեղաբույսեր կգ 35 200

Լայն կիրառում ունեցող սննդային

բույսեր` կգ 15 50

շուշանբանջար` պալարակիր

սիբեխ` սովորական

սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք

շրեշ` գեղեցիկ

ծնեբեկ` դեղատու

ծիասամիթ` մանրապտուղ (բոխի)

Այլ սննդային բույսեր կգ 10 30

Տեխնիկական բույսեր կգ 50 150

Գեղազարդային բույսեր հատ 5 x

(2-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկույզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

պտուղներ, հատապտուղներ 30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ

4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

Կենդանիների տեսակները Չափի

միավորը Դրույքաչափը (դրամ)

1 2 3

Կաթնասուններ

Վայրի խոզ հատ 50000

Գորշուկ (փորսուղ) հատ 2500

Աղվես հատ 500

Կզաքիս հատ 2000

Ճահճակուղբ հատ 500

Մշկամուկ հատ 500

Նապաստակ հատ 800

Սկյուռ հատ 300

Քնամոլ հատ 200

Չղջիկ հատ 100

Խլուրդ հատ 20

Ոզնի հատ 200

Թռչուններ

Սև ցին հատ 10000

Գիշանգղ հատ 50000

Ճահճային մկնաճուռակ հատ 10000

Լորաճուռակ հատ 5000

Ցախաքլորաորս հատ 50000

Մեծ ճուռակ հատ 10000

Տափաստանային ճուռակ հատ 10000

Թավշոտ ճուռակ հատ 10000

Սովորական հողմավար բազե հատ 5000

Արտույտաբազե հատ 30000

Այլ բազեանմաններ հատ 5000

Սագանմաններ հատ 500

Կաքավ հատ 500

Փասիան հատ 2000

Թուրաջ հատ 2000

Լոր հատ 100

Սև փարփար հատ 300

Կտցար հատ 100

Քարադրանմաններ հատ 200

Աղավնի հատ 300

Կկվանմաններ հատ 200

Բվանմաններ հատ 2000

Սովորական այծկիթ հատ 500

Մանգաղաթեևեր հատ 300

Ալկիոններ հատ 300

Հոպոպ հատ 100

Փայտփոր հատ 300

Ճնճղուկանմաններ հատ 100

Սողուններ

Գյուրզա հատ 2000

Այլ տեսակի օձեր հատ 500

Մողես հատ 100

Կասպիական կրիա հատ 200

Երկկենցաղներ

Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) կգ 70

Սովորական ծառագորտ հատ 200

Փոքրասիական տրիտոն հատ 500

Կանաչ դոդոշ հատ 10

Փափկամարմիններ

Անատամ հատ 20

Խաղողի խխունջ կգ 200

Այլ տեսակի փափկամարմիններ կգ 100

Հոդվածոտանիներ

Գետի խեցգետին կգ 200

Հաստապոչ կարիճ հատ 10

Այլ տեսակի հոդվածոտանիներ հատ 5

Ձկներ

Սիգ կգ 30

Լոքո կգ 50

Կարմրախայտ կգ 500

Մանրածածան կգ 5

Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ կգ 15

(4-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)

5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:

(5-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)

6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`

խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`

- բարելավված արոտավայրերում 3 դրամ

- բնական արոտավայրերում 2 դրամ

(6-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)

7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`

խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`

- բարելավված արոտավայրերում 500 դրամ

- բնական արոտավայրերում 450 դրամ:

8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1,500 դրամ:

IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը

Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը (դրամ)

Ածուխ 400

Տորֆ 200

Այրվող թերթաքար 150

(1-ին կետը լրաց. 31.03.05 N 445-Ն)

2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

Օգտակար հանածոյի անվանումը

Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը, % *

Դրույքաչափը

(դրամ)

երեսապատ-

ման քարը շինա-

քարը լցանյութը և բալաստային հումքը

Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 250 100 30

30-ից մինչև 40 300 130

40-ից մինչև 50 350 160

50-ից ավելի 400 200

Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 700 - 40

30-ից մինչև 40 1000 -

40-ից մինչև 50 1300 -

50-ից ավելի 1500 -

Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 800 - -

20-ից մինչև 30 1000 -

30-ից մինչև 40 1200 -

40-ից ավելի 1400 -

Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 600 - 300

20-ից մինչև 30 800 -

30-ից մինչև 40 1000 -

40-ից ավելի 1200 -

Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 200 70 20

30-ից մինչև 40 250 100

40-ից մինչև 50 300 130

50-ից ավելի 350 150

Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 450 150 20

30-ից մինչև 40 500 200

40-ից մինչև 50 550 250

50-ից ավելի 600 300

Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 30

Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 35

Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 35

* Սույն կետում ելքի ցուցանիշը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար ելքի չափն է:

(2-րդ կետը լրաց. 31.03.05 N 445-Ն)

3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը (դրամ)

Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ 80

Կրաքար՝ կիր ստանալու համար 25

Կավեր 20

Գիպսատար կավեր 200

Բնական հանքային ներկեր 1000

(3-րդ կետը լրաց. 31.03.05 N 445-Ն)

4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը

(դրամ)

Վանակատ (օբսիդիան) 5

Օնիքսանման մարմար 30

Լիստվենիտ 500

(4-րդ կետը լրաց. 31.03.05 N 445-Ն)

5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

Օգտակար հանածոյի անվանումը Չափման միավորը Դրույքաչափը

(դրամ)

Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն) տ 20

Բարիտ տ 40

Բենտոնիտ տ 550

Դիատոմիտ խոր. մ 150

Դոլոմիտ տ 40

Դունիտ և պերիդոտիտ տ 100

Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 350

Հրակայուն կավեր տ 50

Պեռլիտ խոր. մ 450

Ցեոլիտ խոր. մ 400

Հղկանյութեր կգ 5

(5-րդ կետը լրաց. 31.03.05 N 445-Ն)

(Բաժինը լրաց. 31.03.05 N 445-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։