Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2007-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-րդ հոդվածով.

«Հոդված 31.1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնող և կարգապահական վարույթ հարուցող անձինք

Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի և դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաև կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:

Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։