Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.
«Հոդված 22.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:
3. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական կամ դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:»: