Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-10-10-ից մինչև 2002-08-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-08-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

29 դեկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 1995 թվականի N 124

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգ:

Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման գործառնությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջպետական և միջկառավարական համաձայնագրերով այլ բան չի նախատեսված:

2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից և պետական գրանցման վայրից (բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի):

3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց հատուկ թույլտվությունների` բացառությամբ սույն որոշման 5, 6, 7, 8 և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի:

4. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)

5. (կետն ուժը կորցրել է 20.09.00 N 581)

6. Սահմանել, որ «Բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ 38.08» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի մեջ մտնող վայրի կենդանիների և բույսերի արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:

8. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորվող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թմրադեղերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջապահության բնագավառում օգտագործվող կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(8-րդ կետը փոփ. 25.09.96 N 315, լրաց. 24.07.97 N 290)

9. Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների` երրորդ երկրներ վերաարտահանման թույլտվությունը տալիս է միայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:

(9-րդ կետը փոփ. 14.12.98 N 800)

10. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ապրանքի ծագման երկրում տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների վերաարտահանման դեպքում հիմք ընդունել համապատասխան երկրի լիազորված մարմնի տված թույլտվությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:

11. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) իրագործել Եվրոպական միության երկրներ արտահանվող տեքստիլ ապրանքների լիցենզավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)

(11-րդ կետը փոփ. 14.12.98 N 800, 21.04.99 N 248)

12. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)

13. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5, 6 և 7-րդ կետերով սահմանված եզրակացություններ տալու կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

14. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)

15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգի մասին» N 17 որոշումը, բացառությամբ 3-րդ կետի «ա» ենթակետի:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

դեկտեմբերի 29-ի N 124 որոշմամբ

Ց Ա Ն Կ

Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը

(Ցանկն ուժը կորցրել է 21.04.99 N 248)

Ձև

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետությունում չարտադրված սեվ եվ գունավոր մետաղների արտադրանքի, դրանց ջարդոնի եվ թափոնի, որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը

Արտադրանքի անվանումը

Նվազագույն հսկիչ գինը

(ԱՄՆ-ի դոլար / տոննա)

1 2

1. Գունավոր մետաղներ

պղինձ զտված 99.9 % (ձուլակոճղ,

կաթոդային թիթեղ, պղնձակոճղ)

պղինձ-համաձուլվածքներ

բրոնզի գլանվածք

լատունի գլանվածք

պղինձ-գլանվածք

(թիթեղ, գլոցուկ)

պղնձի ջարդոն և թափոն

պղնձի պարունակությունը 99.85-99.95 %

էմալապատ հաղորդալարի թափոններ

պղնձի պարունակությունը 95-99 %

պղնձի հրաթեփ (օքսիդաթաղանթ) և այլ թափոններ

պղնձի պարունակությունը 83 %

պղնձի պարունակությունը 84-86 %

պղնձի պարունակությունը 87 %

ալյումին-առաջնային

ալյումին-համաձուլվածքներ

ալյումին-գլանվածք

թիթեղ 0.8-1.0 մմ, ճկված թիթեղ

թիթեղ 1 մմ-ից բարձր

ալյումին-ջարդոն և թափոն

ալյումինի պարունակությունը 99.5-99.7 %

ալյումինի պարունակությունը 90.0-99.5 %

ալյումինի տաշեղներ` մետաղական

ալյումինի ելքը ոչ պակաս 79 %

ալյումինե փայլաթիթեղի թափոններ

(մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 75 %)

մալուխային թափոններ մեկուսիչներով`

ալյումինի պարունակությունը 50.0-90.0 %

ցինկ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ց0, Ց1

կապար-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Կ1 անագ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ա1

նիկել-առաջնային

նիկել-գլանվածք

նիկել-ջարդոն և թափոն

տիտանի տաշեղներ-տիտանի պարունակությունը 88-90 %

ֆերոտիտան-տիտանի պարունակությունը 65-70 %

մոլիբդենի խտանյութ

մոլիբդենի պարունակությունը 47-50 %

մոլիբդենի պարունակությունը 50-51 %

մոլիբդենի համաձուլվածք

մոլիբդենի պարունակությունը 48-51 %

2. Սև մետաղի արտադրանք

խողովակներ D=15 մմ-65 մմ

խողովակներ D=100 մմ և բարձր

ամրան, լար

թիթեղ 10 մմ և բարձր

թիթեղ մինչև 4 մմ

հեծան երկտավր N 10-24

հեծան երկտավր N 24-ից բարձր

անկյունակ N 25*25-63*63

անկյունակ N 63*63-ից բարձր

3. Սև մետաղի ջարդոն և թափոն (FOB սահման) կամ

(FXW վաճառողի պահեստից`

բացառությամբ Զանգեզուրի

տարածաշրջանի)

4. Խառատային և ֆրեզերային արտադրության թափոններ (տաշեղների, խարտուքների և այլն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։