Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 561-AM ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 936-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 561-AM ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» N 561-AM փոխառության համաձայնագրի շրջանակներում վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) 573474551 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.

բ) 20000 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի.

գ) 11019296 դրամ արժողությամբ գույքը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի տարածքում հորատված խորքային հորը, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.

դ) 16639676 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին` համաձայն N 3 հավելվածի, և «Այգեգործ» հիմնադրամին` համաձայն N 4 հավելվածի.

ե) 8324910 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 5 հավելվածի.

զ) 118355949 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով` համաձայն N 6 հավելվածի.

է) 1466702 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվա-21213» մակնիշի ավտոմեքենան` 2002 թվականի արտադրության (թափք` N 1640371, շարժիչ` N 6763678), ամրացնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

ը) 20968534 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ավտոմեքենաներն ամրացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին` համաձայն N 7 հավելվածի.

թ) 33553 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ավտոմեքենաները սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական համաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 8 հավելվածի.

ժ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արագածի համայնքում հորատված NN 1 և 2 խորքային հորերը` 49760764 դրամ արժեքով, նվիրաբերել «Ալբերտ և Բակոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված` հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը նվազեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» ԾԻԳ-ի հաշվեկշռից` 2583158724 դրամի չափով առաջարկել ավելացնել համապատասխան համայքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 9 հավելվածի:

3. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված` հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը նվազեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» ԾԻԳ-ի հաշվեկշռից` համապատասխանաբար ավելացնելով`

ա) 546435175 դրամի չափով` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Ոսկեվան-Բարեկամավան միջգյուղային ավտոխճուղու հաշվեկշռային արժեքը,

բ) 339835060 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հաշվեկշռում արտացոլված համապատասխան կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 10 հավելվածի.

գ) 15599465 դրամի չափով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում արտացոլված` Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի անտառի ցանկապատի և ոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքները:

4. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գյուղատնտեսության զարգացման բաղադրիչով Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզերում պտղատու այգիների հիմնման նպատակով ծախսված միջոցները համարել որպես ֆերմերային տնտեսություններին տրամադրված սուբսիդիա:

5. Հաստատել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն N 11 հավելվածի:

6. Թույլատրել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 83338 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ օգտագործել գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 12 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետի «ժ» ենթակետում և NN 1, 3 և 4 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխան համայնքների և կազմակերպությունների միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակով թաղամասում հորատված խորքային հոր` 13978833 դրամ արժեքով` քաղաքապետարանի հաշվեկշռին.

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շաղափ գյուղում հորատված խորքային հոր` 10816984 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքում 500 հա հողերի` մեխանիկական եղանակով ոռոգման ցանց` 140496690 դրամ արժեքով` քաղաքապետարանի հաշվեկշռին.

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի գյուղական համայնքում հորատված խորքային հոր` 30054623 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասում հորատված խորքային հոր` 15219848 դրամ արժեքով` քաղաքապետարանի հաշվեկշռին.

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշենի գյուղական համայնքում հորատված խորքային հոր` 15616678 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբի գյուղական համայնքում ներտնտեսային ոռոգման ցանց` 70345480 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքում հորատված խորքային հոր` 29220851 դրամ արժեքով` քաղաքապետարանի հաշվեկշռին.

9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղական համայնքում հորատված 2 խորքային հորեր` 21559973 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

10. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքում հորատված խորքային հոր` 16733987 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

11. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքի գյուղական համայնքում հորատված խորքային հոր` 17673763 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

12. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զոլաքարի գյուղական համայնքում հորատված 2 խորքային հորեր` 32069316 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

13. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքում խորքային հորի հորատված 2 խորքային հորեր` 18303712 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին.

14. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղի գյուղական համայնքում ինքնահոս ոռոգման ցանց` 141383813 դրամ արժեքով` գյուղապետարանի հաշվեկշռին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Քանակը

(հատ) Արժեքը

(դրամ) Հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1 Համակարգիչ 1 1418422 0

2 Լազերային տպող սարք 1 194824 20000

3 Համակարգիչ շարժական 2 3493680 0

4 Կուտակիչ հոսանքի 1 148035 0

ԸՆԴԱՄԵՆԸ 5254961 20000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Գույքի

անվանումը Տոլորս Որոտան Այգաբացոռոգում Մեղրի Վայք Հրազդան-ջուր Աջափնյակ-ոռոգում

քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը

1 Տաքացուցիչ 0 0 0 0 0 0

2 Գրասեղան 1 60094 0 1 60094 0 1 60094 5 45656 5 45656

3 Գրասեղան 3 170793 0 4 36524 3 170793 2 113862 0 0

4 Բազկաթոռ 1 37954 0 1 37954 0 0 0 0

5 Աթոռ 20 284660 0 6 21523 8 113864 12 170796 10 142330 10 142330

6 Պահարան 3 104373 0 4 34138 1 34791 2 69582 1 34791 2 17069

7 Սեղան կողադիր 1 25303 0 2 6522 0 1 3261 0 0

8 Կախիչ 0 0 1 4744 0 0 1 2282

9 Գրատախտակ 1 15814 0 1 15814 0 0 0 2 3261

10 Սեղան խորհրդակցական 1 142328 0 2 31057 0 0 0 0

11 Համակարգիչ 1 0 1 0 0 0 0 0 0

12 Տպող սարք 1 0 1 0 0 0 1 0 0 0

13 Պատճենահանող սարք 1 0 0 1 0 1 0 1 0 1 0 1 0

14 Հոսանքի կուտակիչ 1 0 1 0 0 0 1 0 0 0

15 Համակարգիչ 0 0 1 295500 1 295500 0 1 295500 1 295500

16 Գրապահարան 0 0 0 0 0 0

17 Երկաթյա պահարան 0 0 0 0 0 0

18 Աթոռ 0 0 20 94640 0 4 14349 10 35872

Ընդամենը 841319 0 638510 614948 417595 309849 541970

Գույքի

անվանումը Իջևան Բերդ Գավառ Գետիկ Բռնակոթ Ձորեր Վարդենիս

քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը

1 Տաքացուցիչ 2 39636 1 19818 4 79272 0 0 0 0

2 Գրասեղան 1 60094 2 29542 1 60094 2 16959 1 60094 0 0

3 Գրասեղան 2 113862 3 170793 3 170793 0 2 28174 0 0

4 Բազկաթոռ 1 34791 1 5538 1 34791 0 1 5538 0 0

5 Աթոռ 10 142330 10 142330 20 284660 2 7174 6 85398 0 0

6 Պահարան 3 104373 2 69582 3 104373 0 0 0 0

7 Սեղան կողադիր 1 25303 1 25303 1 25303 0 2 6522 0 0

8 Կախիչ 0 0 0 0 1 2283 0 0

9 Գրատախտակ 1 31628 0 1 31628 0 0 0 0

10 Սեղան խորհրդակցական 1 142328 0 1 142328 0 0 0 0

11 Համակարգիչ 1 0 1 0 0 0 1 0 1 0 0

12 Տպող սարք 1 0 1 0 0 0 1 0 1 0 0

13 Պատճենահանող սարք 1 0 0 1 0 0 0 0 0

14 Հոսանքի կուտակիչ 1 0 1 0 0 0 1 0 1 0 0

15 Համակարգիչ 1 295500 1 295500 0 0 1 295500 1 295500

16 Գրապահարան 2 30002 1 15001 2 30002 0

17 Երկաթյա պահարան 0 0 0 0

18 Աթոռ 7 25111 0 0 0

Ընդամենը 694345 813519 1228742 39134 218011 295500 295500

Գույքի

անվանումը Նոյեմբերյան Սպանդարյան Մարտունի Արագածոռոգում Քարահունջի ջրամբար Շիրոռոգում Ղափան Լոռու ջրանցք

քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը քա-

նակը

հաշվե-

կշռային

արժեքը

քա-

նակը հաշվե-

կշռային

արժեքը

1 Տաքացուցիչ 0 0 0 0 0 0 0 0

2 Գրասեղան 0 0 0 0 0 0 2 18262 0 0

3 Գրասեղան 0 0 0 0 0 0 0 0

4 Բազկաթոռ 0 0 0 0 0 0 0 0

5 Աթոռ 0 0 0 0 0 0 0 0 0

6 Պահարան 0 0 0 0 0 0 0 0

7 Սեղան կողադիր 0 0 0 0 0 0 0 0 0

8 Կախիչ 0 0 0 0 0 0 0 0

9 Գրատախտակ 0 0 0 0 0 0 0 0

10 Սեղան խորհրդակցական 0 0 0 0 0 1 14443 0 0

11 Համակարգիչ 0 1 0 0 0 0 0 1 0 0

12 Տպող սարք 0 1 0 0 0 0 0 1 0 0

13 Պատճենահանող սարք 0 0 0 0 0 0 0 0

14 Հոսանքի կուտակիչ 0 1 0 0 0 0 0 1 0 0

15 Համակարգիչ 1 295500 1 295500 1 295500 1 295500 1 295500 0 1 295500

16 Գրապահարան 0 0 0 0 0

17 Երկաթյա պահարան 0 0 0 0 0

18 Աթոռ 3 10762 0 10 47320 0 0

Ընդամենը 295500 10762 295500 295500 295500 375525 0 295500 8812729

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՅԳԵԳՈՐԾ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

N ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՔԱՆԱԿԸ ԱՐԺԵՔԸ

1 Տրակտոր «Ֆուտան» մակնիշի 2 1648026

2 Տրակտոր «Նյու հոլանդ 55-56» մակնիշի 1 2092340

3 Տրակտոր/գութանով/ «Կ-701» մակնիշի 1 3171250

4 Կցասայլ 1 147500

5 Սրսկիչ ՕՎՏ-1200 1 295000

6 Սրսկիչ ՕՎՏ-1200 1 330000

7 Սեղան 1 14349

8 Սեղան 2 24784

9 Բազկաթոռ 1 5538

10 Աթոռ 10 35872

11 Պահարան 2 14349

12 Սեղան 2 6522

13 Պատճենահանող սարք 1 0

14 Գրապահարան 2 30002

15 Դիմադիր սեղանի 1 6522

16 Աթոռ 1 4892

Ընդամենը 7826947

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Քանակը

(հատ) Արժեքը

(դրամ) Հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 2002թ. շարժիչ 6763642, թափք 11640670 1 2444503 1466702

2 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 2002թ. շարժիչ 6763850, թափք 1640318 1 2444503 1466702

3 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 1998 թ. շարժիչ 5324606, թափք 1388391 1 3333385 333338

4 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 1998 թ. շարժիչ 5324633, թափք 1388705 1 3333385 333338

5 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 2003թ. շարժիչ 7221684, թափք 1722174 1 3510660 2527675

6 Տաքացուցիչ 6 220200 118908

7 Սեղան 2 214622 120188

8 Սեղան 2 203326 113862

9 Սեղան 6 576090 322608

10 Բազկաթոռ 4 271100 151816

11 Աթոռ 15 381240 213495

12 Պահարան 4 451836 253028

13 Սեղան 3 152493 85398

14 Սեղան 5 225915 126515

15 Կախիչ 5 42360 23720

16 Գրատախտակ 1 56479 31628

17 Համակարգիչ 4 3534396 0

18 Լազերային տպող սարք 3 402630 0

19 Կուտակիչ հոսանքի 4 592140 0

20 Լուսանկարչական ապարատ 3 86403 42130

21 Կազմող սարք 1 320838 156408

22 Տակդիր հեռուստացույցի 1 56479 31628

23 Տպող սարք 1 59905 0

24 Պատճենահանող սարք 1 1411800 0

25 Գրասենյակի ավտոմատ հեռախոսակայան 1 239400 110723

26 Բազկաթոռ 1 164720 93890

27 Պահարան 1 118000 67260

28 Կահույքի հավաքածու (համակարգչի) 4 72000 41040

29 Սեղան անկյունակով 1 163000 92910

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 25083808 8324910

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Ջրօգտագործողների

ընկերությունների

անվանումը Ավտոմեքենա

«Նիվա 21213» մակնիշի Էքսկավատոր «Բորեքս»

մակնիշի` եռակցման

սարքով և բետոնախառնիչով

քանակը հաշվեկշռային

արժեքը քանակը հաշվե-

կշռային

արժեքը

1 Տոլորս 1 1393367

2 Որոտան 1 1393367

3 Այգաբացոռոգում 1 8332961

4 Մեղրի 1 1393367 1 8332961

5 Վայք 1 1393367

6 Հրազդան-ջուր 1 1393367 1 8332961

7 Աջափնյակոռոգում 1 433340

8 Իջևան 1 1393367 1 8332961

9 Բերդ 1 1393367

10 Գավառ 1 1393367 1 8332961

11 Գետիկ 1 1393367

12 Բռնակոթ 1 1393367

13 Ձորեր 1 433340

14 Վարդենիս 1 1393367

15 Նոյեմբերյան 1 8332961

16 Սպանդարյան 1 433340 1 8332961

17 Մարտունի 1 8332961

18 Խնձորուտ 1 433340 1 8332961

19 Ապարան-Արագած 1 8332961

20 Արագածոռոգում 1 433340 1 8332961

21 Քարահունջի ջրամբար 1 8332961

22 Լոռու ջրանցք 1 433340

23 Քասախ 1 433340

Ընդամենը 18360417 99995532

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Քանակը

(հատ) Արժեքը

(դրամ) Հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1 Անկիզելի պահարան 1 100000 13000

2 Ֆաքս 1 350900 0

3 Սեղան 1 176400 22932

4 Սեղան 1 131040 17035

5 Աթոռ 10 312000 40560

6 Սեղան 3 195684 25439

7 Բազկաթոռ 1 50500 6565

8 Բազկաթոռ 1 85680 11138

9 Գրասենյակի հավաքածու 1 579000 75270

10 Բազկաթոռ 1 42600 5538

11 Գրասեղան 3 210717 27393

12 Գրասեղան 2 220752 28698

13 Գրասեղան 6 579944 74353

14 Բազկաթոռ 4 250852 32611

15 Աթոռ 16 441504 57396

16 Աթոռ 1 22577 2935

17 Աթոռ 8 301024 39133

18 Գրապահարան 9 496692 64570

19 Երկաթյա պահարան 4 401368 52178

20 Անկիզելի պահարան 1 200684 26089

21 Սեղան փոքր 6 125425 19567

22 Կախիչ 4 70236 9131

23 Կարճապահարան 3 301026 39133

24 Դիմադիր սեղանի 2 100342 13044

25 Գրատախտակ 1 50171 6522

26 Գրատախտակ 2 25086 3261

27 Գորգ 1 51000 6630

28 Համակարգիչ 3 1436130 0

29 Համակարգիչ շարժական 2 3493680 0

30 Սկաներ (տեսածրում) 1 130558 0

31 Սկաներ (տեսածրում) 1 369407 0

32 Պատճենահանող սարք մեծ հզորության 1 1897639 0

33 Պատճենահանող սարք փոքր հզորության 2 420010 0

34 Տպող սարք «Ա0» ֆորմատի համար 1 1461435 0

35 Գրասենյակի հեռախոսի կապ 1 290971 0

36 Հաշվետվություններ կազմող սարք 1 95642 0

37 Հեռուստացույց /«Ֆիլլիպս»/ 1 146751 0

38 Տեսախցիկ /«Պանասոնիկ»/ 1 227717 0

39 Բազկաթոռ 4 239800 31174

40 Սառնարան 1 96250 12513

41 Համակարգչի խտացնող սարք 1 103219 13418

42 Տաքացուցիչ 4 146800 79272

43 Փոշեկուլ 1 47500 26600

44 Օդափոխիչ 1 455400 233393

45 Բարձրաչափ 2 250000 52000

46 Օդափոխիչ 1 35000 25550

47 Սեղան 9 965799 540846

48 Սեղան 4 406652 227724

49 Սեղան 18 1728270 967824

50 Բազկաթոռ 10 677750 379540

51 Բազկաթոռ 13 807651 452283

52 Աթոռ 54 1372464 768582

53 Պահարան 3 186381 104373

54 Պահարան 15 1694385 948855

55 Երկաթյա պահարան 2 225917 126514

56 Անկիզելի պահարան 2 248509 139164

57 Սեղան 8 406648 227728

58 Սեղան 5 225915 126515

59 Կախիչ 9 76248 42696

60 Գրատախտակ 2 112958 63256

61 Սեղան խորհրդակցական 2 508314 284656

62 Գրասենյակի կահույքի հավաքածու 1 2853333 1597867

63 Գրասենյակի կահույքի հավաքածու 1 988387 553497

64 Համակարգիչ 11 9719589 0

65 Լազերային տպող սարք 9 1207890 0

66 Տպող սարք 1 186627 0

67 Պատճենահանող սարք 1 1411801 0

68 Պատճենահանող սարք 2 316806 0

69 Կուտակիչ հոսանքի 5 740175 0

70 Լուսանկարչական ապարատ 4 115204 56150

71 Կազմող սարք 1 320838 156408

72 Գրասենյակի ավտոմատ հեռախոսակայան 1 457710 205970

73 Օդափոխիչ 3 79500 42732

74 Համակարգիչ 1 850898 0

75 Տպող սարք 2 316806 0

76 Պատճենահանող սարք միջին հզորության 1 780309 0

77 Հոսանքի կուտակիչ 1 148034 0

78 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 2002թ. շարժիչ 6763721, թափք 1640373 1 2444503 1466702

79 Ավտոմեքենա «Նիվա 21213» արտադրություն` 2002թ. շարժիչ 6763847, թափք 1640347 1 2444503 1466702

80 Ավտոմեքենա «Հոնդայի Գալլոպեր» արտադրություն` 1997թ. շարժիչ 934214, թափք 1223225 1 9904050 682441

81 Ավտոմեքենա Տոյոտա «Լանդ Կրուզեր» արտադրություն` 2002թ. շարժիչ IHZ0386408 1 14290295 8145468

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 76438232 20968534

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Քանակը

(հատ) Արժեքը

(դրամ) Հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1 Համակարգիչ 1 883599 0

2 Լազերային տպող սարք 1 134210 33553

3 Կուտակիչ հոսանքի 1 148035 0

4 Ավտոմեքենա «Նիվա 21213»

արտադրություն` 1993 թ. շարժիչ

2820586, թափք 1000833 1 4012410 0

5 Ավտոմեքենա «Նիվա 21213»

արտադրություն` 1994 թ. շարժիչ

33482777, թափք 1089341 1 3333385 0

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 8511639 33553

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի վերականգնված ջրատար` 78482149 դրամ արժեքով.

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկաշենի գյուղական համայնքի վերականգնված ջրատար` 25029916 դրամ արժեքով.

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 32795124 դրամ արժեքով.

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձքի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 18681045 դրամ արժեքով.

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեհատի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 36474724 դրամ արժեքով.

6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման համակարգ` 31166392 դրամ արժեքով.

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման համակարգ` 76012822 դրամ արժեքով.

8. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի վերականգնված ոռոգման փակ ցանց` 12339541 դրամ արժեքով.

9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 23297998 դրամ արժեքով.

10. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբի գյուղի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 32543268 դրամ արժեքով.

11. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Առուչի գյուղական համայնքի վերականգնված խմելու ջրի ներտնտեսային ցանց` 4794672 դրամ արժեքով.

12. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի վերականգնված ջրատար` 17325191 դրամ արժեքով.

13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի վերականգնված խորքային հոր` 8246978 դրամ արժեքով.

14. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 21093375 դրամ արժեքով.

15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 76152958 դրամ արժեքով.

16. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման փակ ցանց` 71800550 դրամ արժեքով.

17. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյանի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 9231448 դրամ արժեքով.

18. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 71461121 դրամ արժեքով.

19. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան - Սոլակ ջրանցքի իշխման տակ գտնվող Սոլակի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 48342457 դրամ արժեքով.

20. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 24348708 դրամ արժեքով.

21. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավանի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 101418210 դրամ արժեքով.

22. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 25506361 դրամ արժեքով.

23. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղական համայնքի վերականգնված խմելու ջրի ներտնտեսային ցանց` 34677200 դրամ արժեքով.

24. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աթարբեկյան թաղամասի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցեր` 30986108 դրամ արժեքով.

25. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրառատավանի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցեր` 15273488 դրամ արժեքով.

26. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի Հրազդան թաղամասի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցեր` 32341113 դրամ արժեքով.

27. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ցանցեր` 18031948 դրամ արժեքով.

28. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ցանցեր` 31427864 դրամ արժեքով.

29. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքարի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ցանցեր` 23845418 դրամ արժեքով.

30. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեձորի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 77050124 դրամ արժեքով.

31. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 13400069 դրամ արժեքով.

32. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 46899968 դրամ արժեքով.

33. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չորաթանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 30150565 դրամ արժեքով.

34. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 13632000 դրամ արժեքով.

35. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դարբասի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 53446698 դրամ արժեքով.

36. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բնունիսի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 37744423 դրամ արժեքով.

37. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 31326933 դրամ արժեքով.

38. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայքի վերականգնված Շահարի մեծ ջրանցք` 46081990 դրամ արժեքով.

39. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տոլորսի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 62016131 դրամ արժեքով.

40. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 112733341 դրամ արժեքով.

41. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ույծի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 84654483 դրամ արժեքով.

42. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 38114958 դրամ արժեքով.

43. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 20353774 դրամ արժեքով.

44. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 60509952 դրամ արժեքով.

45. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 18031493 դրամ արժեքով.

46. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ախլաթյանի գյուղական համայնքի ՆԿ 40+30-ից մինչև ՆԿ 103+52-ը վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 184192011 դրամ արժեքով.

47. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովակի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման համակարգ` 40831198 դրամ արժեքով.

48. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 31624555 դրամ արժեքով.

49. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 58692271 դրամ արժեքով.

50. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբերի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցեր` 69659850 դրամ արժեքով.

51. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 39629006 դրամ արժեքով.

52. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման համակարգ` 86544956 դրամ արժեքով.

53. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման համակարգ` 49543678 դրամ արժեքով.

54. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի վերականգնված 2 խորքային հորեր և ներտնտեսային ոռոգման ցանց` 58597860 դրամ արժեքով.

55. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Յաղդան գյուղի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 30274545 դրամ արժեքով.

56. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 51569532 դրամ արժեքով.

57. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին և Ակներ թաղամասերի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանց` 18723385 դրամ արժեքով.

58. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանց` 84000828 դրամ արժեքով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

1. Կոտայքի մարզի Հրազդան-Սոլակ վերականգնված մայր ջրանցքը` 64778965 դրամ արժեքով:

2. Տավուշի մարզի Պառավաքարի վերականգնված վերին ջրանցքը` 7716399 դրամ արժեքով:

3. Տավուշի մարզի Քարագյուղ-Պառավաքար վերականգնված ջրատարը` 47584097 դրամ արժեքով:

4. Տավուշի մարզի Այգեձորի վերականգնված մայր ջրանցքը` 161441231 դրամ արժեքով:

5. Սյունիքի մարզի Քարահունջի ջրամբարին մոտեցնող վերականգնված ջրանցքը` 58314368 դրամ արժեքով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

Կատեգորիաները Գումարը

(SDR-ով)

1 Շինարարական աշխատանքներ

այդ թվում` 7152399

ա/ ծրագրի Ա մասի III կետի համար 6172545

բ/ ծրագրի Գ մասի I կետի համար 433631

գ/ ծրագրի Գ մասի II կետի համար 546223

2 Գնումներ 570927

3 Տեխնիկական աջակցություն և ուսուցում 309715

4 Վարկ 3143816

5 Պարբերական ծախսեր

այդ թվում` 1173143

ա/ աշխատավարձ և հատկացումներ 774000

բ/ շահագործման ծախսեր 399143

6 Չբաշխված

...............Ընդամենը` 12350000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 936-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ

ԱՄՆ դոլար

Հ/հ Անվանումը Կրեդիտորական պարտք

«Վայոց ձոր» ՓԲԸ

ASP/LCB/CW-2003/015-IV փուլ 32000

«Իջևանի ՃՇՇ»

ASP/LCB/CW-2003/016-1 16657

«Լևոն երկրորդ» ՍՊԸ

ACP/LCB/CW-2003/016-2 16515

«Դորոժնիկ» ՍՊԸ

ACP/CCB/CW-2003/016-3 16111

«Սասունասար» ՍՊԸ 2055

Ընդամենը 83338

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։