Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«28» դեկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 1995 թ. N 120

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի արդյունավետ օգտագործման ու ամրապնդման, գիտության կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 30.12.98 N 863)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որն իր գործունեությունը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ամենամսյա պատվավճար` 50 հազ. դրամի չափով:

(4-րդ կետը խմբ. 16.02.98 N 88)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչական գործունեության համար կենտրոնացված կարգով ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին առաջարկություն:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների համար պատվավճար սահմանելու մասին» N 374 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտական փորձաքննության համակարգի մասին» N 546 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։